
Սարքերը նախատեսված են SELV (Safety Extra Low Voltage – անվտանգ գերցածր լարման) շղթաներում աշխատանքի համար, որի ժամանակ
վտանգավոր լարում չի ստեղծվում: Ուստի հատուկ անվտանգության միջոցներ չեն պահանջվում:
THP 2020 A ջերմատպիչը համալրված է շրջանակում տեղադրվող կորպուսով: Այն միացվում է IOS 0020 A Հաղորդակցության մոդուլի S20
ինտերֆեյսին և սնուցվում վահանակի կողմից:
–Ծրագրավորումն իրականացվում է ծրագրավորման FSP-5000-RPS համակարգի միջոցով: Գրանցամատյանում պահված գրառումները նույնպես
կարող են տպվել, եթե օպերատորն ունի համապատասխան թույլտվություն:
–Միշտ ստուգեք և համոզվեք, որ տպիչի կափարիչը ճիշտ է փակված: Եթե սարքի կոնտակտը բացվում է, ապա ուղերձը հայտնվում է միայն
կառավարման վահանակի ցուցիչի վրա:
–Եթե թղթի պաշարը մոտ է սպառվելուն (թուղթը բավարարում է մոտ. 200 տող տեքստի համար), դրա մասին ուղերձ է հայտնվում կառավարման
վահանակի ցուցիչի վրա:
– FPA-5000-ին միացնելու դեպքում չպետք է ներդրվեն BR2, BR3 և BR4 միակցիչները:
– BR1 միակցիչի ներդրումը փոխում է գրանշանների կազմը Western-ից Cyrillic-ի:
Առևտրային կամ արդյունաբերության ոլորտներում օգտագործման սահմանափակումներ չկան:
Պահպանեք ստորև տրամադրված աղյուսակում նշված ջերմաստիճանի ընդգրկույթը:
աշխատանքային ջերմաստիճան (°C) 0 … 50
Անվտանգության կարգը՝ համաձայն IEC 60950 ստանդարտի II
Պաշտպանության կարգը՝ համաձայն IEC 60529 դասակարգման IP 30
Թույլատրելի խոնավություն (%) 40°C-ում 93
Պահպանումը
Պահպանման թույլատրելի տևողությունը (տարի) 2
Տեղավորումը
Սարքը, ինչպես նաև լրասարքերը և փաթեթավորումը պետք է տեսակավորվեն վերամշակման համար: Մի թափեք էներգիայի սնուցման մասերը տնտեսա-
կենցաղային թափոնների մեջ: Թափելիս հետևեք էլեկտրական սարքերի ոչնչացման վերաբերյալ ձեր տեղային կանոնակարգումներին:
Առաքումը և վաճառքը
–Արտադրանքը փոխադրել կարելի է միմիայն իր գործարանային փաթեթավորման մեջ:
–Խնամքով վարվեք հետը և զերծ պահեք հարվածներից:
–Մի վնասեք փաթեթավորումը կամ արտադրանքը:
–Փոխադրման ընթացքում խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից:
–Չի թույլատրվում վաճառքը անհատ անձանց՝ միմիայն հատուկ վերապատրաստում անցած և փորձառու մարդկանց:
1.4 Անսարքությունների վերացում
Եթե սարքը չաշխատի պատշաճ կերպով, գնացեք դրան միացրած վահանակի կառավարի ախտորոշման ընտրացանկ և կարգավորեք այն՝ ըստ ցուցադրված
սխալի կոդի: Եթե սարքը թերություն ունի, ապա այն ամբողջությամբ պետք է փոխվի:
Դիմեք Bosch-ի տեղական ներկայացուցչին:
1.5 Օգտագործման սահմանափակումները
Հետևեք մատակարարի կողմից տրված խորհուրդներին և օգտագործեք միայն օրիգինալ մասեր և տեղադրման նյութեր: Ոչ մի դեպքում
մի ձևափոխեք սարքերը:
Սարքերը նորով փոխարինելիս հետևեք Bosch-ի Անվտանգության համակարգերի խորհուրդներին:
Մի օգտագործեք, եթե վնասվածքներ կամ անսարքություններ եք նկատում: Վերադարձրեք վնասված սարքերը վաճառողին:
8 | version 1.0 | 2015.10 Bosch Sicherheitssysteme GmbH F.01U.317.516